Հայաստանի Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիայի Ասոցիացիան հիմնադրվել է 2024 թվականին՝ Արմինե Խռոյանի և Կրիստինա Մելիքյանի կողմից։ Ասոցիացիան, հանդիսանալով վերարտադրողական և հորմոնալ առողջության ոլորտում մասնագիտացած մասնագիտական կառույց, իր գործունեությամբ նպաստում է գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի զարգացմանը, բժշկական համայնքի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև առողջապահական համակարգում որակյալ և միասնական մոտեցումների ձևավորմանը։
Ասոցիացիան հանդիսանում է հարթակ մասնագիտական համագործակցության, գիտելիքի փոխանակման և միջազգային փորձի ինտեգրման համար։
Ասոցիացիայի առաքելությունն է՝ նպաստել ոլորտի կայուն զարգացմանը և ապահովել առողջապահական բարձր չափանիշների ներդրումը Հայաստանում։
Անդամակցությունը հնարավորություն է տալիս մասնակցել գիտաժողովների, զարգացնել մասնագիտական հմտությունները և ստեղծել նոր գործընկերային կապեր։