ԱՆԴՐՈՊԱՈՒԶԱ ԵՎ ՄԵՆՈՊԱՈՒԶԱ․
ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ԿՅԱՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈՒՄ
Նոյեմբեր 8-9, 2025թ
Հաջողությամբ կայացավ "ԱՆԴՐՈՊԱՈՒԶԱ ԵՎ ՄԵՆՈՊԱՈՒԶԱ․ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ԿՅԱՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈՒՄ" գիտաժողովը, որը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու տղամարդկանց և կանանց տարիքային հորմոնալ փոփոխություններին վերաբերող արդիական հարցերը։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ժամանակակից գիտական տվյալներ, ախտորոշման և բուժման նոր մոտեցումներ, ինչպես նաև կլինիկական փորձի արդյունավետ օրինակներ։
ԽՈՍՆԱԿՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ
ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Մայիս 3-4, 2025թ
Հայաստանի գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի ասոցիացիայի առաջին ամենամյա կոնգրեսը հաջողությամբ կայացավ։ Կոնգրեսը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր ներկայացրեցին իրենց հետազոտությունները, փոխանակվեցին գաղափարներով և քննարկեցին գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի նորագույն զարգացումները:
Made on
Tilda