Ասոցիացիայի կողմից անցկացվող երկրորդ գիտագործնական համաժողովը նվիրված է «Մենոպաուզա և անդրոպաուզա. ժամանակակից մոտեցումներ» թեմային։
Համաժողովի նպատակն է անդրադառնալ մենոպաուզայի և անդրոպաուզայի ընթացքում ի հայտ եկող հորմոնալ, սոմատիկ և հոգեբանական փոփոխություններին, դրանց վաղ ախտորոշման, գնահատման և արդյունավետ կառավարման մոտեցումներին։ Կարևորվում է հատկապես բազմամասնագիտական համագործակցությունը՝ ներառելով գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիական, սրտաբանական, նյարդաբանական, սեքսոլոգիական և հոգեբանական դիտարկումները։
Թիրախային լսարանն են` Էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ռադիոլոգներ, անդրոլոգներ, ուռոլոգներ, սրտաբաններ, նյարդաբաններ, լաբորատոր բժիշկներ և սննդաբաններ։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են մասնագիտական զեկուցումներ, քննարկումներ և հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումներ, որոնք կխթանեն մասնագիտական շփումն ու փորձի փոխանակումը։
Համաժողովին կմասնակցեն ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից, ինչպես նաև հնարավորություն կտրամադրվի երիտասարդ բժիշկներին ներկայացնելու իրենց մասնագիտական փորձը, հետազոտությունները կամ հետաքրքիր կլինիկական դեպքերը։
Եթե ցանկանում եք, որ Ձեր ներկայացրած կլինիկական դեպքը դիտարկվի, կարող եք այն ուղարկել մեզ՝ info.armsge@gmail.com
Լավագույն 4 կլինիկական դեպքերը կընտրվեն, և հնարավորություն կտրվի ներկայացնել կոնգրեսի ընթացքում։
Միացեք մեզ՝ մասնագիտական փորձը կիսելու և ոլորտի նոր զարգացումները բացահայտելու համար։